Երկրաչափական գործողություններ

Դուք PyGeo Inc. ընկերությունում սկսել եք աշխատել՝ որպես ծրագրավորող։ PyGeo Inc.-ը զբաղվում է ճարտարապետների և շինարարների համար ծրագրային գործիքների ստեղծմամբ: Այժմ ընկերությանն անհրաժեշտ է մոդուլ իրենց վերջին ծրագրի համար, որը հաշվում է տարբեր երկրաչափական պատկերների մակերեսը և պարագիծը (երկրաչափական պատկերները կարող են լինել շրջանագծեր, քառակուսիներ, ուղղանկյուններ և եռանկյուններ):
Նոր մոդուլը պետք է անվանվի geometry_operations և պետք է ներառի այն ֆուկցիաները, որոնք անհրաժեշտ են յուրաքանչյուր պատկերի մակերեսը և պարագիծը հաշվելու համար: Քանի որ խնդիր է դրված, որ կոդը լինի լավ կազմակերպված և հնարավոր լինի ապագայում լրացումներ կատարել դրանում, յուրաքանչյուր պատկեր պետք է սահմանվի առանձին ֆայլում:
Պետք է հաշվի առնել, որ ճարտարապետներն ու շինարարները տվյալները մուտքագրելու են առանձին main.py մոդուլի միջոցով, և ելքը նույնպես ավտոմատ կերպով կմշակվի այս մոդուլի կողմից: Դուք պատասխանատու եք միայն հաշվարկները կատարելու և ստացված արդյունքները վերադարձնելու համար.
  1. circle.py ֆայլը պետք է ներառի ֆունկցիաներ՝ հաշվարկելու համար շրջանի մակերեսը և պարագիծը: Մակերեսը հաշվելու ֆունկցիան պետք է անվանել calculate_circle_area, որը որպես արգումենտ ընդունում է շառավիղը։ Պարագիծը հաշվելու ֆունկցիան պետք է անվանել calculate_circle_perimeter, որը որպես արգումենտ ընդունում է շառավիղը։
  1. square.py ֆայլը պետք է ներառի քառակուսու մակերեսը և պարագիծը հաշվելու համար ֆունկցիաներ: Մակերեսը հաշվելու ֆունկցիան պետք է անվանել calculate_square_area, որը որպես արգումենտ ընդունում է կողմի երկարությունը: Պարագիծը հաշվելու ֆունկցիան պետք է անվանել calculate_square_perimeter, որը որպես արգումենտ ընդունում է կողմի երկարությունը:
  1. rectangle.py ֆայլը պետք է ներառի ֆունկցիաներ՝ հաշվարկելու ուղղանկյան մակերեսը և պարագիծը: Մակերեսը հաշվելու ֆունկցիան պետք է անվանել calculate_rectangle_area, որը որպես արգումենտ ընդունում է երկարությունն ու լայնությունը։ Պարագիծը հաշվարկելու ֆունկցիան պետք է անվանվի calculate_rectangle_perimeter, որը որպես արգումենտ ընդունում է երկարությունն ու լայնությունը։
  1. triangle.py ֆայլը պետք է ներառի եռանկյունու մակերեսը և պարագիծը հաշվարկելու ֆունկցիաներ: Մակերեսը հաշվելու ֆունկցիան պետք է անվանել calculate_triangle_area, որը որպես արգումենտ ընդունում է հիմքն ու բարձրությունը։ Պարագիծը հաշվարկելու ֆունկցիան պետք է անվանել calculate_triangle_perimeter, որը որպես արգումենտ ընդունում է երեք կողմերի երկարությունները:
Բոլոր ֆայլերից բոլոր ֆունկցիաները import արեք geometry_operations/__init__.py ֆայլի մեջ, որպեսզի այն հասանելի լինի main.py-ից՝ առանց որևէ լրացուցիչ import-ի:
Նշում. կարող եք ենթադրել, որ բոլոր մուտքերը վավեր են, այսինքն՝ բոլորը դրական թվեր են:
Մուտք
Ելք
print(calculate_circle_area(10)); print(calculate_square_perimeter(5))
314.16 20
print(calculate_rectangle_area(4, 7)); print(calculate_triangle_perimeter(3, 4, 5))
28 12
 

Constraints

Time limit: 2.4 seconds

Memory limit: 512 MB

Output limit: 1 MB

To check your solution you need to sign in