Հատուկ մոդուլներ

Python-ի մոդուլները պարզապես ֆայլեր են՝ .py ընդլայնմամբ, որոնք պարունակում են Python-ի սահմանումներ և հայտարարություններ: Մոդուլները կարող են սահմանել ֆունկցիաներ, դասեր և փոփոխականներ: Դրանք մեզ թույլ են տալիս կազմակերպել և կրկին օգտագործել կոդը՝ առանց խճճվելու և արդյունավետ կերպով։
Ենթադրենք՝ ունենք math_operations.py անունով ֆայլ՝ մի քանի պարզ մաթեմատիկական ֆունկցիաներով: Այն կարող է այսպիսի տեսք ունենալ.
# math_operations.py

def add(x, y):
    return x + y        # Returns the sum of x and y

def subtract(x, y):
    return x - y        # Returns the difference of x and y

def multiply(x, y):
    return x * y        # Returns the product of x and y

def divide(x, y):
    if y != 0:          # Checks if y is not zero
        return x / y    # Returns the quotient of x and y
    else:
        return 'Division by zero is not allowed'
Մեկ այլ ֆայլում (ասենք՝ main.py) մենք կարող ենք օգտագործել այս ֆունկցիաները՝ import անելով math_operations մոդուլը.
import math_operations                 # Imports the custom module

print(math_operations.add(2, 3))       # Calls the 'add' function from the module and prints 5
print(math_operations.subtract(7, 1))  # Calls the 'subtract' function from the module and prints 6
print(math_operations.multiply(4, 5))  # Calls the 'multiply' function from the module and prints 20
print(math_operations.divide(8, 2))    # Calls the 'divide' function from the module and prints 4
Կամ փոխարենը կարող ենք օգտագործել from ... import ... շարահյուսությունը: Սա կարող է մաքրել-պարզեցնել ձեր կոդը, քանի որ այլևս չկա մոդուլի անունը կամ կեղծանունը (alias) օգտագործելու անհրաժեշտությունը.
from math_operations import add, subtract

print(add(2, 3))       # Calls the 'add' function directly and prints 5
print(subtract(7, 1))  # Calls the 'subtract' function directly and prints 6
Հատուկ մոդուլների ստեղծումն ու կիրառումն օգնում են ձեր կոդն ավելի ընթեռնելի և կառավարելի դարձնել (հատկապես խոշոր նախագծերում):

Առաջադրանք. ջերմաստիճանի փոխակերպում

Օդերևութաբանական գործակալությունում դուք աշխատում եք որպես պրակտիկանտ, և ձեզ հանձնարարել են մշակել ծրագիր, որը կօգնի օդերևութաբաններին հեշտությամբ փոխակերպել ջերմաստիճանը: Ձեր խնդիրն է ստեղծել Python մոդուլ՝ temperature անունով, որը պարունակում է երկու ֆունկցիա՝ celsius2fahrenheit() և fahrenheit2celsius():
celsius2fahrenheit()-ը պետք է ընդունի ջերմաստիճանը Ցելսիուսով՝ որպես արգումենտ և փոխարկի այն Ֆարենհայթի: fahrenheit2celsius() պետք է որպես մուտք ընդունի ջերմաստիճանը Ֆարենհայթով և փոխարկի այն Ցելսիուսի: Երկու ֆունկցիան էլ պետք է վերադարձնեն փոխարկված ջերմաստիճանը:
Մուտքը և ելքն ավտոմատ կերպով մշակվում են main.py մոդուլի կողմից:
Մուտք
Ելք
C 0
32.00
F 32
0.00
C 100
212.00
F 212
100.00
Նշում. Ցելսիուսը Ֆարենհայթի փոխարկելու բանաձևը հետևյալն է՝ (°C × 9/5) + 32, իսկ Ֆարենհայթը Ցելսիուսի փոխարկելու բանաձևը սա է՝ (°F - 32) × 5/9:
 

Constraints

Time limit: 2 seconds

Memory limit: 512 MB

Output limit: 1 MB

To check your solution you need to sign in
Sign in to continue