Եռանկյան մակերես

Ձեզ հանձնարարված է Python-ով գրել ֆունկցիա triangle_area(a, b, c), որը հաշվարկում է եռանկյան մակերեսը՝ հաշվի առնելով դրա երեք կողմերը՝ a, b և c: Ֆունկցիան պետք է վերցնի երեք «միայն դիրքային արգումենտ» և վերադարձնի հաշվարկված մակերեսը որպես ռացիոնալ թիվ:

Եռանկյան մակերեսը կարելի է հաշվարկել Հերոնի բանաձևով.

Ֆունկցիան պետք է հաշվի առնի, որ եռանկյան անհավասարության թեորեմը (ցանկացած եռանկյան ցանկացած երկու կողմերի երկարությունների գումարը մեծ կամ հավասար է մյուս կողմի երկարությանը) պետք է բավարարվի a, b և c-ի համար, հակառակ դեպքում՝ ֆունկցիան պետք է վերադարձնի համապատասխան սխալի մասին հաղորդագրություն՝ Invalid triangle։

Ֆունկցիան չպետք է ունենա որևէ ստանդարտ կամ keyword արգումենտ, այլ միայն դիրքային արգումենտ:

Ֆունկցիային փոխանցվում են երեք ռացիոնալ թվեր՝ a, b և c (եռանկյան կողմերի երկարությունները):

Ֆունկցիան պետք է վերադարձնի մեկ ռացիոնալ թիվ, որը ներկայացնում է հաշվարկված մակերեսը կամ սխալի մասին հաղորդագրություն:

Մուտք

Ելք

3 4 5

6.0

1 10 12

Invalid triangle

Նշում․ հաշվի առեք, որ կարող են լինել նաև 0 մակերեսով եռանկյունիներ։

Constraints

Time limit: 2 seconds

Memory limit: 512 MB

Output limit: 1 MB

To check your solution you need to sign in
Sign in to continue