Ստանդարտացում

Շատ դեպքերում, հեռավորության վրա հիմնված մեթոդներ (օրինակ՝ KNN) կիրառելու համար, անհրաժեշտ է լինում գործընթացում օգտագործվող հատկանիշները դարձնել միմյանց հետ համեմատելի։ Հակառակ դեպքում, հեռավորության վրա հիմնված ալգորիթմները դժվարությամբ են համեմատում այդ հատկանիշները, ինչի հետևանքով աշխատում են ոչ արդյունավետ։ Ստանդարտացումը «հատկանիշները համեմատելի դարձնելու» ամենատարածված տեխնիկաներից է։ Այն յուրաքանչյուր հատկանիշի հետ կատարում է հետևյալ գործողությունները.

  • Յուրաքանչյուր արժեքից հանվում է տվյալ հատկանիշի միջինը՝ տվյալները զրոյի շուրջ կենտրոնացնելու համար։

  • Այնուհետև բաժանվում է ստանդարտ շեղման վրա, որը ցույց է տալիս, թե որքան են արժեքները սովորաբար «տատանվում» միջինի շուրջ։

  • Արդյունքը պատասխանում է հետևյալ հարցին. «Տվյալ արժեքը քանի ստանդարտ շեղումով է բարձր կամ ցածր միջինից»։

  • 0-ին մոտ արժեքները տիպիկ են, +1-ը նշանակում է մեկ ստանդարտ շեղումով բարձր, իսկ -2-ը՝ երկու ստանդարտ շեղումով ցածր։

Առաջադրանք. Մրգերի արդար համեմատություն

Դուք ստեղծում եք պարզունակ KNN դասակարգիչ մրգերի համար՝ օգտագործելով երկու հատկանիշ՝ քաղցրություն և քաշ։ Քաղցրությունն ու քաշը տարբեր սանդղակների վրա են, ուստի մեկը կարող է գերակշռել մյուսին։ Դրանք արդար համեմատելու համար դուք որոշում եք ստանդարտացնել այդ հատկանիշները։

Ձեզանից պահանջվում է կարդալ որոշ նախապես տրված տվյալներ, այնուհետև ստանդարտացնել նոր մուտքագրվող տվյալները՝ օգտագործելով միայն նախապես տրված տվյալներից հաշվված միջիններն ու ստանդարտ շեղումները։ Եթե հատկանիշի արժեքները հաստատուն են, ապա դրա ստանդարտացված արժեքը պետք է լինի 0։

Մուտքի առաջին տողում տրված է մեկ ամբողջ թիվ n՝ որը ցույց է տալիս նախնական տվյալների տողերի քանակը։ Հաջորդ n տողերից յուրաքանչյուրը պարունակում է երկու իրական թիվ՝ քաղցրություն և քաշ։

Հաջորդ տողում տրված է մեկ ամբողջ թիվ q՝ ստանդարտացման ենթակա նոր տողերի քանակը։ Հաջորդ q տողերից յուրաքանչյուրը պարունակում է երկու իրական թիվ՝ քաղցրություն և քաշ - որոնք պետք է ձևափոխվեն՝ օգտագործելով նախնական տվյալների միջիններն ու ստանդարտ շեղումները։

Ծրագիրը պետք է ելքում տպի q տող։ Յուրաքանչյուր տող պետք է պարունակի երկու իրական թիվ՝ ստանդարտացված քաղցրություն և ստանդարտացված քաշ համապատասխան նոր տողի համար։

Մուտք

Ելք

3
2 10
4 14
6 18
2
3 12
6 18

-0.6123724356957945 -0.6123724356957945
1.224744871391589 1.224744871391589

3
2 100
4 100
6 100
2
3 100
6 100

-0.6123724356957945 0
1.224744871391589 0

4
23.5 40
24.0 55
25.0 60
26.5 80
3
24.0 6
26.5 8
25.5 5

-0.6546536707079772 0.0873704056661038
1.5275252316519468 1.4852968963237645
0.6546536707079772 -0.6115928396627266

Constraints

Time limit: 2 seconds

Memory limit: 512 MB

Output limit: 1 MB

To check your solution you need to sign in
Sign in to continue