Քաղաքի սիրելի մեքենան
Վերլուծաբանն ուսումնասիրում է անցյալ տարվա մեքենաների գնումները՝ պարզելու, թե որ մակնիշի մեքենաներն են ամենատարածվածը տարբեր քաղաքներում։ Յուրաքանչյուր գնման գրառում ցույց է տալիս, թե որ քաղաքում և որ մակնիշի մեքենա է գնվել։
Ձեր խնդիրն է կազմել պարզ հաշվետվություն․ յուրաքանչյուր քաղաքի համար գտնել ամենահաճախ գնվող մեքենայի մակնիշը։

Մուտքի առաջին տողում տրված է n ամբողջ թիվը՝ անցյալ տարվա գնումների գրառումների քանակը։
Հաջորդ n տողերից յուրաքանչյուրը պարունակում է բացատով բաժանված երկու բառ՝ քաղաքի անունը և մեքենայի մակնիշը (բառերը բացատներ չեն պարունակում)։
Ծրագիրը պետք է յուրաքանչյուր քաղաքի համար տպի մեկ տող՝ քաղաքի անունը, որին հաջորդում է բացատ, այնուհետև՝ տվյալ քաղաքում ամենատարածված մեքենայի մակնիշը։
Եթե որևէ քաղաքում երկու կամ ավելի մակնիշներ ունեն գնումների նույն ամենաբարձր քանակը, ապա պետք է տպել այբբենական կարգով ամենափոքրը։
Քաղաքները պետք է տպել այբբենական կարգով։
| Մուտք | Ելք | 
|---|---|
| 8 | Ogdenville Ford | 
| 6 | A Alfa | 
| 5 | Metropolis Audi | 
Constraints
Time limit: 2 seconds
Memory limit: 512 MB
Output limit: 1 MB