Կանխատեսող ալգորիթմներ

Կանխատեսող ալգորիթմները պարզ կանոններ են, որոնք օգտագործում են անցյալի տվյալները՝ հաջորդիվ կատարվելիքի վերաբերյալ հավանական կանխատեսումներ անելու համար։ Դրանք ընկած են առօրյա գործիքների հիմքում․ հավելվածներն առաջարկում են տեսանյութեր, որոնք ձեզ դուր կգան, էլփոստի զտիչները (ֆիլտրերը) որսում են սպամը, քարտեզները գնահատում են ձեր ժամանման ժամանակը, խանութները պլանավորում են, թե որքան ապրանք պահեստավորեն, բանկերը հայտնաբերում են կասկածելի գործարքները, հիվանդանոցները նշում են այն հիվանդներին, ովքեր կարող են լրացուցիչ խնամքի կարիք ունենալ, էներգետիկ ընկերությունները կանխատեսում են վաղվա պահանջարկը, իսկ տեխնիկական աջակցման կենտրոնները հարցումներն ուղղում են ճիշտ թիմին։ Այս նույն գաղափարը կիրառվում է թե՛ հետազոտական, թե՛ արդյունաբերական նախագծերում՝ ամենուր, որտեղ անցյալի տվյալների հիման վրա օրինաչափություններ գտնելն օգնում է մարդկանց ավելի արագ ու ճիշտ որոշումներ կայացնել։

Առաջին առաջադրանք․ լավագույն նախուտեստը

Ընկերությունում, որտեղ դուք աշխատում եք, գրասենյակում կա նախուտեստների սայլակ՝ տարբեր տեսակի ուտելիքներով։ Աշխատակիցները սիրով օգտվում են դրանցից օրվա ընթացքում, սակայն որոշ նախուտեստներ մյուսներից ավելի արագ են վերջանում։

Ուստի ընկերությունը որոշում է այսօրվա համար պատվիրել ամենապահանջված նախուտեստից մի ամբողջ դարակ՝ հիմնվելով այն բանի վրա, թե երեկ մարդիկ ինչ են ընտրել սայլակից։

Նրանք խնդրում են ձեզ օգնել կանխատեսել ամենապահանջված նախուտեստը՝ հիմնվելով երեկվա տվյալների վրա։

snacks.jpg

Մուտքի առաջին տողում տրված է n ամբողջ թիվը, որը ներկայացնում է երեկ աշխատակիցների կերած նախուտեստների քանակը։

Երկրորդ տողը պարունակում է բացատանիշով առանձնացված n հատ նախուտեստի անուն (անունները բացատանիշներ չեն պարունակում)։

Ծրագիրը պետք է տպի այն նախուտեստի անունը, որը ընկերությունը պետք է պատվիրի լրացուցիչ դարակի համար։ Եթե կան մի քանի հավասարապես պահանջված տարբերակներ, ծրագիրը պետք է տպի այբբենական կարգով ամենափոքրը։

Մուտք

Ելք

5
cookie cookie chips banana cookie

cookie

7
chips apple chips banana apple chips apple

apple

Constraints

Time limit: 2 seconds

Memory limit: 512 MB

Output limit: 1 MB

To check your solution you need to sign in
Sign in to continue