Զանգվածներ / Arrays
C++
ում նույն տիպի շատ փոփոխականներ կարելի է պահել զանգվածների (array-ների) միջոցով։ Օրինակ՝ եթե կարիք կա տարվա 12 ամիսներից ամեն մեկի համար պահել թե քանի օր կա դրա մեջ, տարբերակներից մեկն է ամեն 12 ամիսներից մեկի համար պահել մեկ փոփոխական (ձախ մասի տարբերակը), բայց կարելի է նաև անել դա զանգվածների (array-ների) միջոցով (աջ մասի տարբերակը)՝#include <iostream>
using namespace std;
int main() {
int january = 31;
int february = 28;
int march = 31;
int april = 30;
int may = 31;
// ...
// ...
int november = 30;
int december = 31;
// ...
return 0;
}
#include <iostream>
using namespace std;
int main() {
int month_days[12];
month_days[0] = 31;
month_days[1] = 28;
month_days[2] = 31;
month_days[3] = 30;
month_days[4] = 31;
// ...
// ...
month_days[10] = 30;
month_days[11] = 31;
// ...
return 0;
}
Ձախ կողմում մենք հայտարարեցինք 12 հատ փոփոխական ու ամեն մեկին վերագրեցինք այդ ամսվա օրերի քանակը։ Աջ մասում մենք հայտարարեցինք մեկ զանգված, որն ունի 12 տարողություն, իսկ հետո տարողության ամեն էլեմենտ լցրեցինք իր համապատասխան ամսվա օրերի քանակով։
Ուշադրություն դարձրեք, որ համարակալումը սկսում ենք
0
-ից։ C++
ում array-ների համարակալումը միշտ սկսվում է 0
-ից։Զանգվածների էլեմենտները կարելի է օգտագործել որպես սովորական փոփոխականներ։ Այսինքն եթե ուզենայինք անել
february += 1
նահանջ տարիների համար, ապա դա կարող էինք անել լրիվ նույն կերպ array-ներով՝ month_days[1] += 1
։Վարժություն՝
Հայտարարեք 8 չափ ունեցող ամբողջ թվերի զանգված (array), ներմուծեք այդ 8 թիվը, ապա բազմապատկեք ամեն էլեմենտը 2-ով և տպեք այդ 8 արժեքները։
Մուտք | Ելք |
0 4 1 3 9 -2 4 -5 | 0 8 2 6 18 -4 8 -10 |
Constraints
Time limit: 0.2 seconds
Memory limit: 512 MB
Output limit: 1 MB