Չարաճճի Կարապետը, Մարի-Ալիսն ու Գոռը, տնայինները իրարից հուսալիորեն արտագրելու նպատակով, ստեղծել են հաղորդակցման մեթոդ՝ օգտագործելով N հատ ամբողջ թվերով համակարգ։ Սակայն օրերից մի օր Կարապետը նկատում է, որ Մարի-Ալիսն ու Գոռը իրար հետ հաղորդակցվում են՝ օգտագործելով 2N հատ ամբողջ թիվ, և կասկածելով, որ ընկերները իրենից են բամբասում՝ ցանկանում է վերծանել այդ հաղորդագրությունները։ Կարապետը այս հարցով դիմում է իր հաքեր ընկեր Ստեփանին, ում հաջովում է հասկանալ, թե ինչ սկզբունքով է ստեղծվում հաղորդագրությունը, բայց քանի որ նա Կարապետին շատ չի սիրում, նա իրեն տալիս է հաղորդագրության ստեղծման ալգորիթմի միայն մի ուղղությունը։
Պարզվում է, որ Մարի-Ալիսն ու Գոռը օգտագործում են նույն՝ Nհատ ամբողջ թվերի հաղորդագրությունները՝ 2N -չափանի հաղորդագրությունները ստեղծելու համար՝ հետևյալ սկզբունքով։ Ունենալով N հատ ամբողջ թվեր պարունակող զանգված, նրանք ավելացնում են այդ զանգվածին ամեն ամբողջ թվի կրկնապատիկը և վերջում խառնում ստացված հաջորդականությունը։
Օգնեք Կարապետին հասկանալ հակառակ ալգորիթմը` ստանալ սկզբնական N թվերի հաջորդականությունը 2N-չափանի զանգվածից։
Մուտքային տվյալներ
Առաջին տողում տրված է սկզբնական հաղթրդագրության թվերի քանակը N () քանակը:
Երկրորդ տողում տրված են բացատներով առանձնացված 2N թվեր, որոնք պարունակում են Կարապետի տեսած հաղորդագրությունը:
Ելքային տվյալներ
Ելքում տպել N հատ թիվ (աճման կարգով), որոնք իրենցից ներկայացնում են սկզբնական հաղորդագրությունը։