push_back() և size()

Որոշ դեպքերում նույնիսկ մուտքային տվյալներից կարող ենք չիմանալ, թե ինչ չափի պետք է լինի մեր զանգվածը։ Այդ դեպքերում հնարավոր է հայտարարել vector, որն ունի 0 չափ, իսկ հետո դրա մեջ ավելացնել էլեմենտներ։ vector-ի մեջ էլեմենտ ավելացնելը կարելի է անել push_back ֆունկցիայի միջոցով։
vector <int> a;   // []
a.push_back(10);  // [10]
a.push_back(-1);  // [10, -1]
a.push_back(3);   // [10, -1, 3]
Այսպիսով push_back-ին կարելի է կլոր փակագծերի մեջ փոխանցել, թե ինչ էլեմենտ ավելացնի vector-ին, և այն կավելացնի էլեմենտը զանգվածին։
 
Զանգվածի չափն ամեն պահին իմանալու համար կարելի է օգտվել .size() հրամանից։
vector <int> a;           // []
a.push_back(10);          // [10]
cout << a.size() << endl;   // 1
a.push_back(-1);          // [10, -1]
a.push_back(3);           // [10, -1, 3]
cout << a.size() << endl;   // 3
 
Վարժություն՝
Մուտքում տրված է թվերի շարք, որն ավարտվում է 0-ով։ Ամեն անգամ թիվը կարդալուց հետո, անհրաժեշտ է դուրս գրել այդ թիվը, եթե այն չի կրկնում արդեն կարդացած թվերից որևէ մեկը: Հակառակ դեպքում կարելի է այն անտեսել։
Մուտք
Ելք
4 8 -2 4 6 5 8 7 0
4 8 -2 6 5 7
 

Constraints

Time limit: 0.4 seconds

Memory limit: 512 MB

Output limit: 5 MB

To check your solution you need to sign in
Sign in to continue