Տողերի միավորում

Տողերի հետ հնարավոր է աշխատել այլ փոփոխականների նման։ Այսինքն հնարավոր է օրինակ իրար գումարել, որի արդյունքում երկու տող կգրվեն իրար հետևից (երկրորդ տողը կհաջորդի առաջինին)։

string a = "hello this is string a";
string b = "this is string b";
string c = a + b;
cout << c;

Այս ծրագիրը օրինակ կտպի՝

hello this is string athis is string b

Վարժություն՝

Մուտքում ստացեք երեք տողեր (string-եր)։ Հայտարարեք all3 փոփոխական, որին վերագրեք այդ երեքի գումարը։ Ելքում տպեք all3 փոփոխականի արժեքը։

Մուտք

Ելք

Hi,_I_am_line_1
and_I_am_line_2
and_I_am_line_3

Hi,_I_am_line_1and_I_am_line_2and_I_am_line_3

Constraints

Time limit: 0.2 seconds

Memory limit: 512 MB

Output limit: 1 MB

To check your solution you need to sign in
Sign in to continue