Տեքստի տպում

C++ լեզվում ինչ-որ արժեք տպելու համար կարելի է օգտագործել cout հրամանը։ Ներքևում գրված է C++-ով գրված մինիմալ ծրագիր, որը տպում է Hi, my name is C++.

#include <iostream>
using namespace std;

int main() {
	cout << "Hi, my name is C++";
	return 0;
}

Ի՞նչ է անում այս ծրագիրը տող առ տող։

  • #include <iostream> տողով մենք ասում ենք, որ օգտագործելու ենք iostream գրադարանը և այն include ենք անում, այսինքն` ներառում ենք մեր ծրագրի մեջ։

  • using namespace std; տողը հնարավորություն է տալիս ստանդարտ հրամանները ավելի հեշտությամբ օգտագործել։ Այսինքն՝ cin (մուտքագրել) կամ cout (տպել) հրամանները օգտագործել հենց այսպես. հակառակ դեպքում, ամեն անգամ cout օգտագործելուց, մենք պետք է գրեինք std::cout , որպեսզի ծրագիրը հասկանար, որ մենք ուզում ենք օգտագործել տպելու հրամանը։

  • int main() տողը մեր ծրագրի սկիզբն է։ Այստեղից է սկսում ցանկացած C++ ծրագրի կատարում։

  • cout << "Hi, my name is C++"; հրամանի միջոցով մենք տպում ենք Hi, my name is C++

  • return 0; -ն արձանագրում է ծրագրի հաջող ավարտը։

Վարժություն՝

Փոփոխեք այս ծրագիրը այնպես որ Hi, my name is C++ ի փոխարեն ծրագիրը տպի Hi, I am starting to learn competitive programming!

Ճիշտ կլինի որ ծրագիրը դուք գրեք և copy-paste չանեք։

Constraints

Time limit: 0.2 seconds

Memory limit: 512 MB

Output limit: 1 MB

To check your solution you need to sign in
Sign in to continue