Թարս թվերի ստուգում
Ֆունկցիաները կարող են նաև ոչինչ չվերադարձնել։ Նրանք կարող են ինչ-որ հաշվարկներ անել, որոշ բաներ ստուգել, որոշ արժեքներ տպել, բայց ոչինչ չվերադարձնել։ Այդպիսի ֆունկցիանրի տիպը void է։ Այսինքն ֆունկցիան հայտարարելուց գրում ենք void my_function() {...։
Այդպիսի ֆունկցիայի օրինակ կարող է լինել մի ֆունկցիա, որը ստանալով երկու թիվ տպում է դրանց գումարը՝
void add(int a, int b) {
cout << a << " + " << b << " = " << a + b;
}Այս ֆունկցիայի միակ գործողությունը գումար տպելն է և եթե մենք կանչենք այս ֆունկցիան, ապա դա կլինի այսպես՝
int main() {
add(3, 5);
return 0;
}Այն կտպի 3 + 5 = 8։
Վարժություն՝
Անհրաժեշտ է գրել ֆունկցիա void is_reverse(long long a, long long b), որը կնդունի a և bամբողջ թվեր և կտպի YES եթե a-ն հակառակ կարդալով այն հավասար է b-ին և NO եթե այն հավասար չէ։
Մուտքում տրված են a և b թվերը։
Ելքում անհրաժեշտ է տպել YES եթե a-ն հակառակ կարդալով այն հավասար է b-ին և NO եթե այն հավասար չէ։
Մուտք | Ելք |
|---|---|
1287 | YES |
Constraints
Time limit: 0.2 seconds
Memory limit: 512 MB
Output limit: 1 MB