Տվյալների ներմուծում

Իրական կյանքում օգտագործվող ծրագրերից գրեթե բոլորը ստանում են տվյալներ օգտատերերից և ըստ դրա աշխատում տարբեր ձևերով ու վերադարձնում տարբեր արժեքներ։ Մեր նախորդ էջում ներկայացված ծրագիրը, որն աշխատում է ֆիքսված տվյալների հետ, շատ ճկուն չէ, ու լավ կլիներ, որ փոխարենը ստանար այդ թվերը ծրագրից օգտվողից (user)։
Եթե cout հրամանը կարող էինք օգտագործել տվյալներ տպելու համար, ապա cin-ը օգտագործվում է տվյալներ ներմուծելու համար։
Մենք կարող ենք փոփոխել մեր ծրագիրը, որպեսզի այն ֆիքսված a և b արժեքների փոխարեն ստանա դրանք օգտվողի կողմից։
 
#include <iostream>
using namespace std;

int main() {
	int a;
	cin >> a;
	int b;
	cin >> b;
	cout << a + b;
	return 0;
}
 
Մենք կարող ենք հասնել նույն արդյունքին այսպես։
#include <iostream>
using namespace std;

int main() {
	int a, b;
	cin >> a >> b;
	cout << a + b;
	return 0;
}
 
Այսպես մենք հայտարարեցինք a b փոփոխականներ որպես int (integer/ամբողջ թիվ) և օգտվողին հնարավորություն տվեցինք դրանց արժեքները ներմուծել cin-ի միջոցով։
Ուշադրություն դարձրեք, որ cin-ի չակերտները դեպի ներս են >>, իսկ cout-ինը դեպի դուրս <<: (Տպել/ելք/դուրս <<, ներմուծել/մուտք/ներս >>):
Բացի ամբողջ թվերից հնարավոր է աշխատել նաև իրական թվերի հետ, այսինքն՝ կան նաև փոփոխականների այլ տիպեր, բայց մենք դրանց հետ կծանոթանանք մի փոքր ավելի ուշ։
C++ում մենք կարող ենք հայտարարել մի քանի փոփոխական՝ ստորակետով իրարից բաժանված, դիմացից նշելով դրանց տիպը՝ այս դեպքում int և երկու փոփոխական a, b:
 

Վարժություն՝

Հայտարարեք 1 փոփոխական, այն անվանեք a։ Ներմուծեք դրա արժեքը և տպեք այն՝ դիմացից տպելով The number you have entered is տողը։
Մուտք
Ելք
10
The number you have entered is 10
 

Constraints

Time limit: 0.2 seconds

Memory limit: 512 MB

Output limit: 1 MB

To check your solution you need to sign in
Sign in to continue