Տողի մեջ եղած տառերը
Տողի մեջ եղած անհատական տառերը հնարավոր է դրանք ստանալ [] -ի միջոցով։ Ինչպես և սովորական զագվածների (array-ների) դեպքում, string-երի հետ հնարավոր է աշխատել որպես զանգվածներ։ Տողը դա տառերի զանգված է և ամեն տառ հնարավոր է ստանալ ին համապատասխան ինդեքսով։
#include <iostream>
#include <string>
using namespace std;
int main() {
string s = "hello this is a long long string";
char letter = s[4];
cout << letter;
return 0;
}Այս ծրագիրը կտպի o տառը։ Համարակալումը զանգվածների նման սկսվում է 0-ից։
Ուշադրություն դարձրեք, որ letter փոփոխականը հայտարարվել է որպես char։ Դա character (տառ) կրճատ անվանումն է։
Այսպիսով մեր իմացած տիպերին string-ից բացի ավելացավ նաև char-ը, որը կարող է իր մեջ պահել տառեր։
Վարժություն՝
Մուտքում տրված է մի տող s, որին հաջորդում է մի թիվ index։ Անհրաժեշտ է տպել տողը, որին հաջորդի նոր տող, որտեղ գրված լինի՝ and character at position մեր ներմուծած թիվը (index) is, և index համարում գտնվող տառը։ Երաշխավորվում է որ 0 ≤ index ≤ length of s։
Մուտք | Ելք |
|---|---|
Some long long text here | Some long long text here |
Constraints
Time limit: 0.2 seconds
Memory limit: 512 MB
Output limit: 1 MB