Տառերի հետ գործողություններ

Կարող է տարօրինակ հնչել, բայց տառերը համակարգչի համար սովորական թվեր են։ Այսինքն char-ը համակարգչի համար սովորական թիվ է, որն ընկած է [0; 256) միջակայքում։ Այսինքն կարելի է char-երի հետ անել մաթեմատիկական գործողություններ։ char-ի թվային արժեքը կարելի է տպել int()-ի միջոցով։

char first_letter = 'a';
cout << int(first_letter);

Ուշադրություն դարձրեք, որ char-երը գրվում են մեկ չակերտով իսկ stringերը երկու չակերտով։

Այս Ծրագիրը կտպի 97։ Դա C++-ի համար a տառի համարն է։ Նույն կերպ b-ի համարը 98-ն է, c-ինը՝ 99 և այդպես շարունակ մինչև z։

Այսինքն օրինակ c-ից կարելի է հանել a և ստանալ 2:

char first = 'a';
char second = 'c';
int res = second - first;
cout << res;

Վարժություն՝

Պարզեք թե ինչ համարներ ունեն մեծատառ լատինատառերը։

Մուտքում ունենալով s տող, որը կազմված է միայն փոքրատառ տառերից, անհրաժեշտ է ստանալ res տող, որը լինի s-ի մեծատառ տարբերակը և տպել այն։

Մուտք

Ելք

welcome

WELCOME

Constraints

Time limit: 0.2 seconds

Memory limit: 512 MB

Output limit: 1 MB

To check your solution you need to sign in
Sign in to continue