Տեքստի տպում 2

C++-ով օլիմպիական ծրագրավորման ընթացքում մեր գրած ծրագրերի մեծ մասն ունենալու է հետևյալ կառուցվածքը՝

#include <iostream>
using namespace std;

int main() {
	
	...
	
	return 0;
}

Որտեղ բազմակետի փոխարեն կլինի մեր ծրագրի հիմնական տրամաբանությունը։

Ինչպես հասկացաք, եթե գրում ենք cout <<, որին հետևում է ինչ-որ արտահայտություն չակերտների մեջ, ապա ծրագիրը տպում է այդ արտահայտությունը էկրանին։

cout <<-ից հետո չակերտները ծրագրին թելադրում են, որ դրանց մեջ գրված արտահայտությունը տպվի առանց փոփոխությունների։

Վարժություն՝

Գրեք ծրագիր, որը կտպի Today is a really sunny day

Վարժվելու նպատակով ճիշտ կլինի որ ծրագիրը դուք գրեք 0-ից տող-ատ-տող և copy-paste-ից չօգտվեք։

Constraints

Time limit: 0.2 seconds

Memory limit: 512 MB

Output limit: 1 MB

To check your solution you need to sign in
Sign in to continue