Ստորակետով թվեր և փոփոխականներ
Մինչ այս պահը մենք օգտագործում էինք int ամբողջ թվերը։ Ի՞նչ է պետք անել, երբ կարիք կա օգտագործելու ռացիոնալ կամ իրական թվեր։
Իրական թվերն ունեն float կամ double տիպը։
#include <iostream>
using namespace std;
int main() {
double a, b;
a = 3.14;
cin >> b;
cout << a * b;
return 0;
}float տիպը աշխատում է ավելի փոքր ճշտության թվերի հետ double-ի համեմատ։ Օրինակ՝
15.9545897701910028843030886492868 թիվը double-ով ներկայացնելուց կպահվի
15.9545897701910028843030886492 մասը, իսկ float-ով կպահվի
15.95458984375։ Օլիմպիական խնդիրների մեծամասնության դեպքում մենք օգտագործելու ենք double տիպի փոփոխականներ ավելի ճշգրիտ արժեքներ ստանալու համար։
Վարժություն՝
Մուտքում ստացեք radius փոփոխականի արժեքը և ելքում տպեք radius շառավղով շրջանագծի երկարությունը։
Ստուգող համակարգը համեմատելու է պատասխանը 3 նիշի ճշտությամբ, այնպես որ խնդիր չէ, եթե տեսնում եք մի փոքր տարբերություն ակնկալվող պատասխանից։
Մուտք | Ելք |
|---|---|
4.5 | 28.2743338823 |
Constraints
Time limit: 0.2 seconds
Memory limit: 512 MB
Output limit: 1 MB