n երկարությամբ տողի տառերը
Ի տարբերություն զանգվածների, string-երի դեպքում հնարավոր է ստանալ string-ի երկարությունը .size() կամ .length()-ի միջոցով (երկուսն էլ աշխատում են լրիվ նույն ձև)։
string s = "some string";
int l = s.size();
cout << l;Այս ծրագիրը կտպի 11 քանի որ some string տողն ունի 11 սիմվոլ (բացատը միշտ հաշվում են որպես մեկ տառ)։
Վարժություն՝
Մուտքում ունենալով s տող, անհրաժեշտ է ստանալ res տող, որը պարունակի s-ի բոլոր զույգ համարներում գտնվող տառերը, իսկ կենտերի փոխարեն $ նշաններով։
Մուտք | Ելք |
|---|---|
abcdefghij | a$c$e$g$i$ |
Constraints
Time limit: 0.2 seconds
Memory limit: 512 MB
Output limit: 1 MB