pop_back
Մինչ սա մենք քննարկեցինք, թե ինչպես կարելի է ավելացնել էլեմենտներ
vector
-ին, ինչպես նաև սկզբնական չափ ու արժեքներ տալ իրեն։ Բայց ինչ, եթե որոշ արժեքների կարիք չկա, և կարելի է դրանցից ազատվել։ Որպեսզի դրանք անիմաստ հիշողություն չզբաղեցնեն՝ կարելի է vector
-ի մեջից հանել վերջին էլեմենտը pop_back()
-ի միջոցով։vector <int> a(3, 77); // [77, 77, 77]
a.pop_back(); // [77, 77]
a[0] = 10; // [10, 77]
a.pop_back(); // [10]
a.pop_back(); // []
cout << a.size(); // 0
Վարժություն՝
Ժամանակի ընթացքում Արմենը հանդիպում է տարբեր մարդկանց և ծանոթանում նրանց հետ։ Սակայն ծանոթանալուց հետո (կախված թե որքան հիշվող ու ջերմ է եղել ծանոթությունը) նա շատ արագ կարող է մոռանալ այն մարդու անունը, ում հետ նա ծանոթացել է։ Անհրաժեշտ է հասկանալ թե ծանոթությունների մի շարքից հետո նա ծանոթություններից որոնց կհիշի։ Ամեն ծանոթության համար հայտնի է, թե արդյոք նա մոռանում է նախորդ ծանոթությունը, թե ոչ։
Մուտքի առաջին տողում տրված է
n
ամբողջ թիվը (1 ≤ n ≤ ) Արմենի ծանոթությունների քանակը։Դրան հաջորդում են
n
տողեր, որոնցից առաջինը ծանոթության անունն է և երկրորդը forget
, եթե նա կմոռանա նախորդ ծանոթությունը և remember
, եթե նա չի մոռանա այն։ Երաշխավորվում է, որ առաջին տողը միշտ պարունակում է remember
։Ելքում անհրաժեշտ է մեկ տողի վրա տպել բացատով բաժանված Արմենի բոլոր հիշվող ծանոթությունները։
Մուտք | Ելք |
4
Anna remember
Mark forget
Arman remember
Edward remember | Mark Arman Edward |
Բացատրոություն՝ նա մոռանում է
Anna
-ին:Constraints
Time limit: 0.4 seconds
Memory limit: 512 MB
Output limit: 5 MB