Պարզության ստուգում
Ֆունկցիաները կարող են նաև վերադարձնել բարդ տիպեր։ Օրինակ կարող ենք իրականացնել ֆունկցիա string is_prime(int x), որը x թվի համար կստուգի թե այն պարզ է թե ոչ և կվերադարձնի prime եթե x-ը պարզ է և composite եթե այն պարզ չէ։
Մուտքում տրված է մեկ բնական թիվ՝ x (2 ≤ x ≤ ։ Ելքում անհրաժեշտ է տպել is_prime ֆունկցիայի արդյունքը։
Մուտք | Ելք |
|---|---|
17 | prime |
Ուշադրություն դարձրեք, որ ճիշտ ծրագիր գրելու տեսանկյունից շատ ավելի լավ կլիներ, եթե is_prime ֆունկցիան լիներ bool տիպի և վրեադարձներ true, եթե թիվը պարզ է ու false, եթե այն պարզ չէ։ Բայց քանի որ մենք նոր ենք ֆունկցիաներ սովորում, այս վարժությունն անելու համար շատ նպատակահարմար է օգտագործել հենց string տեսակը որպես ֆունկցիայի տիպ և միանգամից վերադարձնել այն տեքստը, որը պետք է ծրագիրը տպի ելքում։
Constraints
Time limit: 0.2 seconds
Memory limit: 512 MB
Output limit: 1 MB