Փոփոխականները C++ում

C++ ում փոփոխականները օգտագործվում են ինֆորմացիա պահելու համար։ Օրինակ՝ եթե մենք ուզում ենք պահել մի թիվ x անունով որը կունենա 200 արժեք՝ մենակ կարող ենք հայտարարել այն որպես int x = 200;։
Եթե ուզում ենք հայտարարել երկու փոփոխական ու տպել դրանց գումարը, ապա կարող ենք գրել մի պարզ ծրագիր, որը դա կանի։
#include <iostream>
using namespace std;

int main() {
	int a = 10;
	int b = 400;
	cout << a + b;
	return 0;
}
Այսպես մենք հայտարարեցինք 2 ամբողջ թիվ՝ a և b , որոնց վերագրեցինք 10 և 400 արժեքներ։
C++ը բավական հարուստ լեզու է և կարողանում է կատարել թվերի միջև հանում, գումարում, բազմապատկում և բազմաթիվ այլ մաթեմատիկական գործողություններ։
 
Փոփոխականները կարող են ունենալ ցանկացած անվանում (պետք է սկսվեն լատինատառով ու անվան մեջ կարող են ունենալ համ լատինական տառեր համ թվեր)։ Այսինքն օրինակ դուք կարող եք հայտարարել փոփոխական ձեր անունով և վերագրել դրան ձեր սիրած թիվը։
 

Վարժություն՝

Գրեք ծրագիր, որտեղ հայտարարեք փոփոխական x, որին վերագրեք 7 արժեքը և ելքում տպեք այն։
 
 

Constraints

Time limit: 0.2 seconds

Memory limit: 512 MB

Output limit: 1 MB

To check your solution you need to sign in
Sign in to continue