Պարզ հաշվիչ

C++ ում փոփոխականները օգտագործվում են ինֆորմացիա պահելու համար։ Օրինակ՝ եթե մենք ուզում ենք պահել մի թիվ x անունով որը կունենա 200 արժեք՝ մենակ կարող ենք հայտարարել այն որպես int x = 200;։

Եթե ուզում ենք հայտարարել երկու փոփոխական ու տպել դրանց գումարը, ապա կարող ենք գրել մի պարզ ծրագիր, որը դա կանի։

#include <iostream>
using namespace std;

int main() {
	int a = 10;
	int b = 400;
	cout << a + b;
	return 0;
}

Այսպես մենք հայտարարեցինք 2 ամբողջ թիվ՝ a և b , որոնց վերագրեցինք 10 և 400 արժեքներ։

C++ը բավական հարուստ լեզու է և կարողանում է կատարել թվերի միջև հանում, գումարում, բազմապատկում և բազմաթիվ այլ մաթեմատիկական գործողություններ։

Փոփոխականները կարող են ունենալ ցանկացած անվանում (պետք է սկսվեն լատինատառով ու անվան մեջ կարող են ունենալ համ լատինական տառեր համ թվեր)։ Այսինքն օրինակ դուք կարող եք հայտարարել փոփոխական ձեր անունով և վերագրել դրան ձեր սիրած թիվը։

Վարժություն՝

Գրեք ծրագիր որտեղ հայտարարեք 3 ամբողջ թվով փոփոխական (x, y, z) և վերագրեք դրանց -20 30 100 արժեքները։

Ելքում տպեք x * y + z արտահայտության արժեքը։

Այսպես մենք կարող ենք գրել ծրագիր որը կկատարի շատ պարզ հաշվիչի դեր։

Constraints

Time limit: 0.2 seconds

Memory limit: 512 MB

Output limit: 1 MB

To check your solution you need to sign in
Sign in to continue