Միավորման մակերես

Գրել ծրագիր, որը հաշվում է տրված n ուղղանկյունների միավորման մակերեսը, համարելով, որ նրանց կոորդինատները 1000-ին չգերազանցող ոչ բացասական ամբողջ թվեր են։

Մուտքային տվյալներ

Առաջին տողում տրված է ուղղանկյունների n (1 ≤ n ≤ 100) քանակը։ Հաջորդ n տողերից յուրաքանչյուրը նկարագրում է մեկ ուղղանկյուն 4 ամբողջ թվերի միջոցով։ Ուղղանկյունները տրված են իրենց ձախ ներքևի գագաթի և աջ վերևի գագաթի կոորդինատներով։ Բոլոր կոորդինատները բացարձակ արժեքով չեն գերազանցում 1000-ը։

Ելքային տվյալներ

Պետք է արտածել մեկ ամբողջ թիվ՝ տրված բոլոր ուղղանկյունների միավորման մակերեսը։

Օրինակ

մուտք

ելք

3
1 1 3 7
7 2 12 5
2 1 10 3

38

Խորհուրդ է տրվում խնդիրը լուծելիս սահմանել և օգտագործել Rectangle տիպի struct-ների զանգված։

Constraints

Time limit: 0.2 seconds

Memory limit: 512 MB

Output limit: 1 MB

To check your solution you need to sign in
Sign in to continue