Կոնյակի արտադրություն

Կոնյակի գործարանում ցանկանում են պլանավորել կոնյակի արտադրություն։ Ամեն օր ճիշտ մեկ տակառ պետք է լցվի կոնյակով։ Յուրաքանչյուր տակառ որոշակի քանակությամբ օրեր հետո պետք է բացվի։ Այդ թիվը փակցվում է տակառի վրա։ Յուրաքանչյուր տակառ միայն մեկ անգամ է օգտագործվում։ Հարկավոր է գրել ծրագիր, որը հաշվի, թե տակառներում կոնյակ լցնելու պլանավորումը ճիշտ կազմակերպելու դեպքում վերջին տակառը ամենաշուտը քանի օր հետո կբացվի։

Մուտք

Առաջին տողում տրված է տակառների N (1 ≤ N ≤ 100000) քանակը։ Հաջորդ տողում տրված են N հատ թվեր, որոնցից i-րդը ցույց է տալիս, թե i-րդ տակառում կոնյակը քանի օր պետք է մնա մինչև բացելը։ Այդ թվերը դրական ամբողջ թվեր են և չեն գերազանցում 1000000-ը։

Ելք

Պետք է արտածել մեկ թիվ, որը պետք է ցույց տա, թե առաջին տակառը փակելուց հետո մինիմումը քանի օր անց պետք է բացել վերջին տակառը։
Մուտք
Ելք
4 2 3 4 3
6
6 39 19 38 39 22 35
41
 

Constraints

Time limit: 0.2 seconds

Memory limit: 512 MB

Output limit: 1 MB

To check your solution you need to sign in
Sign in to continue