Jigglypuff-ը թաքնվել է s տողում։ Հարկավոր է գտնել s տողի ամենափոքր նախածանցը, որը պարունակում է jigglypuff բառի բոլոր տառերը։ Մուտքային տողում կարող են լինել միայն անգլերեն այբուբենի տառեր՝ մեծատառեր կամ փոքրատառեր։ Ելքում նախածանցը, որը պարունակում է jigglypuff բառի տառերը՝ մեծատառ կամ փոքրատառ, պետք է արտածել այնպես, ինչպես տրված է մուտքային ֆայլում։
Նախածանցը ենթատող է որը ստացվում է տողի վերջից 0 կամ ավելի տառեր ջնջելով։ Օրինակ՝ "olymp" տողի նախածանցերն են "o", "ol", "oly", "olym" և "olymp" ։
Մուտքային տվյալներ
Առաջին տողում տրված է s տողի n երկարությունը, որը չի գերազանցում 123456-ը։
Երկրորդ տողում տրված է մինչև n երկարության միայն անգլերեն այբուբենի մեծատառերից և փոքրատառերից կազմված s տողը։
Ելքային տվյալներ
Արտածել տրված տողի ամենափոքր նախածանցը, որը պարունակում է jigglypuff բառի բոլոր տառերը։ Երաշխավորվում է, որ պատասխան միշտ գոյություն ունի։