Ուղղանկյունների պարփակում

Այս խնդրում տրված են n ուղղանկյուններ, որոնց կողմերը զուգահեռ են կոորդինատների առանցքներին: Հարկավոր է գտնել այդ բոլոր ուղղանկյունները պարփակող ամենափոքր ուղղանկյունը, այյսինքն այն ուղղանկյունը, որի մեջ ընկած են տրված բոլոր ուղղանկյունները և, որի մակերեսը հնարավորինս փոքր է։

Մուտքային տվյալներ

Առաջին տողում տրված է ուղղանկյունների n (1 ≤ n ≤ 100) քանակը։ Հաջորդ n տողերից յուրաքանչյուրը նկարագրում է մեկ ուղղանկյուն 4 ամբողջ թվերի միջոցով։ Ուղղանկյունները տրված են իրենց ձախ ներքևի գագաթի և աջ վերևի գագաթի կոորդինատներով։ Բոլոր կոորդինատները բացարձակ արժեքով չեն գերազանցում 1000-ը։

Ելքային տվյալներ

Պետք է արտածել 4 թիվ՝ տրված ուղղանկյունները պարփակող ամենափոքր ուղղանկյան ձախ ներքև գագաթի և աջ վերևի գագաթի x, y կոորդինատները։

Օրինակ

մուտք
ելք
3 1 1 3 7 7 2 12 5 2 1 10 3
1 1 12 7
Խորհուրդ է տրվում խնդիրը լուծելիս սահմանել և օգտագործել Rectangle տիպի struct-ների զանգված։
 

Constraints

Time limit: 0.2 seconds

Memory limit: 512 MB

Output limit: 1 MB

To check your solution you need to sign in
Sign in to continue