ASCII աղյուսակը

ASCII-Table-wide.svg.webp

Մենք արդեն գիտենք որ char-ը դա իրականում [0; 256) միջակայքում թիվ է։ Իսկ ի՞նչ տեսք ունեն այդ բոլոր թվերը համակարգչի համար։

Այդ բոլոր արժեքներն իրար հետ միասին կազմում են ASCII աղյուսակը։ Այն պարունակում է մեծատառ և փոքրատառ լատինատառ սիմվոլները, 0, 1, 2... 9 թվանշանների սիմվոլները և մի քանի այլ հետաքրքիր սիմվոլ։

Հետաքրքրության համար կաող եք աշխատացնել այս ծրագիրը օրինակ CLion-ում ու տեսնել թե ինչ է տպում ծրագիրը։

#include <iostream>
using namespace std;

int main() {
    for (int i=0; i < 256; ++i)
        cout << char(i) << '\t' << i << endl;
	return 0;
}

Վարժություն՝

Մուտքում ունենալով s տող, անհրաժեշտ է ստանալ res տող, որը լինի s-ի մեծատառ տարբերակը և տպել այն։

Մուտք

Ելք

weLcome10!

WELCOME10!

Constraints

Time limit: 0.2 seconds

Memory limit: 512 MB

Output limit: 1 MB

To check your solution you need to sign in
Sign in to continue