Հատուկ սիմվոլներ
Եթե մենք ունենք string
a
, օրինակ` string a = "hello"
մենք սկսւմ ենք string-ը "
սիմվոլով և ավարտում այն նույնպես "
սիմվոլով։ Բայց ինչ եթե կարիք կա string-ի մեջ ունենալ "
սիմվոլ։ Օրինակ՝ He said "yes".
։ Եթե մենք հայտարարենք սա որպես փոփոխական կամ փորձենք տպել, ապա կկանգնենք խնդրի առաջ - string s = "He said "yes""
C++ը սա չի հասկանա։ Այսպիսով, որպեսզի կարողանանք օգտագործել
"
նշանը տողի մեջ, կարելի է օգտագործել \
նշանը և հայտարարել s
-ն այսպես - string s = "He said \"yes\""
։ \
նշանը հուշում է C++ին որ նա անտեսի հաջորդ սիմվոլի նշանակությունը և օգտագործի այն string-ի մեջ ինչպիսին որ կա։Բայց հիմա հարց է առաջանում, եթե
\
նշանը հուշում է, որ հաջորդ նշանն օգտագործվի ինչպես որ կա և միևնույն ժամանակ այն չի տպվում, ապա ինչպե՞ս կարելի է տպել \
սիմվոլը:Քանի որ
\
հուշում է, որ հաջորդ սիմվոլը օգտագործվի որպես string-ի մաս, ապա կարելի է անտեսենլ հենց իրեն կրկնակի \\
օգտագործելով։ Այսպիսով՝ առաջինը կհուշի, որ երկրորդն օգտագործվի որպես string-ի մաս։Որոշ հատուկ սիմվոլների աղյուսակը՝
\"
մեկ հատ "
-ի նշան\\
մեկ հատ \
-ի նշան\n
նոր տողի անցում (enter կամ endl
-ին փոխարինող)\t
tab-ի նշանՎարժություն՝
Մուտքում ստանալով մի տողում գրված string, ելքում տպեք բոլոր տառերը միմյանցից tab-ով բաժանված։
Մուտք՝
hello world
Ելք՝
h e l l o w o r l d
Constraints
Time limit: 0.2 seconds
Memory limit: 512 MB
Output limit: 1 MB