Մերին կոտրել է իր բջջային հեռախոսը, և իր փեսա Դավիթը որոշել է գնել նրան նորը՝ որպես ամանորյա նվեր։ Տոներին ընդառաջ ԱՄՆ-ից Հայաստան է ժամանում Կարապետի հաքեր ընկեր Ստեփանը, և Դավիթը նրան խնդրում է իր հետ բերել հեռախոսը՝ մաքսային տուրքերից խուսափելու նպատակով։ Հաքեր Ստեփանի ժամանումը համընկնում է Դավիթի՝ Դիլիջան ամենամյա այցի հետ, և նա չի կարող անձամբ իրականացնել հեռախոսի փոխանակումը փողի հետ։ Քանի որ Ստեփանն ու Մերին ուղղակիորեն չեն շփվում, Դավիթը ստանձնում է տեղ և ժամ որոշելու առաքելությունը։
Դավիթը որոշում է իր սիրելի սրճարան Րաֆոլաբում ամրագրել սեղան, որի շուրջ կկայանա փոխանակումը։ Նա Ստեփանից և Մերիից ստանում է ժամերի ցուցակ, երբ նրանք կարող են լինել նշված տեղում։ Պարզվում է, որ Րաֆոլաբը, լինելով չափազանց պահանջված (ֆիքստուլ) սրճարան, վերջերս սկսել է գանձել րոպեավճար։ Այդ պատճառով Դավիթը ամեն կերպ կփորձի նվազեցնել սեղանի հետ կապված ծախսերը։ Միակ պայմանը այն է, որ Ստեփանն ու Մերին ինչ-որ պահի միաժամանակ լինեն Րաֆոլաբում։ Եթե առաջինը այնտեղ հայտնվի Ստեփանը, նա կսպասի այնքան ժամանակ, մինչև Մերին ժամանի Րաֆոլաբ։ Նույնը կանի և Մերին։