Գաղտնի կոդը

Չարաճճի Կարապետը, Մարի-Ալիսն ու Գոռը, տնայինները իրարից հուսալիորեն արտագրելու նպատակով, ստեղծել են հաղորդակցման մեթոդ՝ օգտագործելով N հատ ամբողջ թվերով համակարգ։ Սակայն օրերից մի օր Կարապետը նկատում է, որ Մարի-Ալիսն ու Գոռը իրար հետ հաղորդակցվում են՝ օգտագործելով 2N հատ ամբողջ թիվ, և կասկածելով, որ ընկերները իրենից են բամբասում՝ ցանկանում է վերծանել այդ հաղորդագրությունները։ Կարապետը այս հարցով դիմում է իր հաքեր ընկեր Ստեփանին, ում հաջովում է հասկանալ, թե ինչ սկզբունքով է ստեղծվում հաղորդագրությունը, բայց քանի որ նա Կարապետին շատ չի սիրում, նա իրեն տալիս է հաղորդագրության ստեղծման ալգորիթմի միայն մի ուղղությունը։

Պարզվում է, որ Մարի-Ալիսն ու Գոռը օգտագործում են նույն՝ Nհատ ամբողջ թվերի հաղորդագրությունները՝ 2N -չափանի հաղորդագրությունները ստեղծելու համար՝ հետևյալ սկզբունքով։ Ունենալով N հատ ամբողջ թվեր պարունակող զանգված, նրանք ավելացնում են այդ զանգվածին ամեն ամբողջ թվի կրկնապատիկը և վերջում խառնում ստացված հաջորդականությունը։

Օգնեք Կարապետին հասկանալ հակառակ ալգորիթմը` ստանալ սկզբնական N թվերի հաջորդականությունը 2N-չափանի զանգվածից։

Մուտքային տվյալներ

Առաջին տողում տրված է սկզբնական հաղթրդագրության թվերի քանակը N () քանակը:

Երկրորդ տողում տրված են բացատներով առանձնացված 2N թվեր, որոնք պարունակում են Կարապետի տեսած հաղորդագրությունը:

Ելքային տվյալներ

Ելքում տպել N հատ թիվ (աճման կարգով), որոնք իրենցից ներկայացնում են սկզբնական հաղորդագրությունը։

Մուտք

Ելք

3 1 2 3 2 4 6

1 2 3

2 4 2 1 2

1 2

Խնդիրը կազմեց Արման Տիգրանյանը

Constraints

Time limit: 0.2 seconds

Memory limit: 512 MB

Output limit: 1 MB

To check your solution you need to sign in
Sign in to continue