Երկու թվերի մաքսիմումը

Մեծ ծրագրերում երբեմն պետք է լինում կատարել որոշ գործողություններ պայմաններից կախված։ Օրինակ եթե ֆեյսբուքում դնում ենք լայք ապա դրա լայքերի քանակը ավելանում է մեկով, բայց եթե այն արդեն հավանել էինք մինչ այդ, ապա սեղմելով լայքի կոճակը, լայքերի քանակը մեկով կպակասի։

Ինչ-որ պայմանի դեպքում գործողություններ կատարելը C++ում արվում է if, else-ի միջոցով։ Օրինակ, եթե մեր նպատակն է տպել "YES" , եթե երկու թվեր իրար հավասար են, և "NO" հակառակ դեպքում, դա մենք կարող ենք անել այսպես`

#include <iostream>
using namespace std;

int main() {
	int a, b;
	cin >> a >> b;
	if (a == b) {
		cout << "YES";
	}
	else {
		cout << "NO";
	}
	return 0;
}

Կամ, եթե օրինակ, մենք ուզում ենք տպել "YES" , եթե երկու թվեր իրար հավասար են և չանել ոչ մի բան հակառակ դեպքում, դա մենք կարող ենք անել առանց else՝

#include <iostream>
using namespace std;

int main() {
	int a, b;
	cin >> a >> b;
	if (a == b) {
		cout << "YES";
	}
	return 0;
}

C++ում if-ից հետո դրվում են փակագծեր, և դրանց մեջ գրվում է պայմանը, որը եթե ճիշտ է, ապա կկատարվի ձևավոր փակագծերի մեջ գրվածը։

Եթե կա else, ապա if-ի պայմանը չկատարվելու դեպքում, կկատարվի else-ի ձևավոր փակագծերի մեջ գրվածը։ Որոշ դեպքերում մենք կարող ենք ունենալ միայն if և else-ի մասը ուղակի բաց թողնել, եթե դրա կարիքը չկա (ինչպես մեր վերջին օրինակում)։

if-ի փակագծերում կարող է լինել ցանկացած արտահայտություն և ցանկացած քանակի պայման։ Օրինակ, եթե մենք ունենայինք 4 փոփոխական (a, b, c, d) և նպատակ ունենայինք ստուգել, թե, արդյոք, a և b-ն նույնն են, ինչպես նաև c և d-ն են նույնը, ապա կարող ենք դա անել այսպես՝

if (a == b && c == d) {
	...
}

Ուշադրություն դարձրեք, որ հավասարության ստուգումն իրականացվում է երկու հավասարի նշանի միջոցով ==։ Իսկ և-ի գործողությունը երկու and-ի նշանով &&։

Այսպիսով կարող ենք կազմել հնարավոր գործողությունների մի աղյուսակ՝

&& - if (a && b) { ... }

Տրամաբանական և գործողություն, որն օգտագործվում է պայմաններն իրար հետ կապելու համար - եթե պայմաններից առաջինը կատարվի և երկրորդը միաժանակ, ապա...

|| - if (a || b)

Տրամաբանական կամ գործողություն, որն օգտագործվում է պայմաններն իրար հետ կամ կապով կապելու համար - եթե պայմաններից առաջինը կատարվի, կամ երկրորդը, ապա...

== - if (a == b)

Ստուգել, արդյոք երկու արժեքներ իրար հավասար են, թե ոչ

!= - if (a != b)

Ստուգել, արդյոք երկու արժեքներ իրարից տարբեր են, թե ոչ

! - if (!a)

Ժխտման գործողություն

> - if (a == b)

Ստուգել, արդյոք առաջին արժեքը երկրորդից մեծ է, թե ոչ

< - if (a < b)

Ստուգել, արդյոք առաջին արժեքը երկրորդից փոքր է, թե ոչ

>= - if (a >= b)

Ստուգել, արդյոք առաջին արժեքը երկրորդից մեծ կամ հավասար է, թե ոչ

<= - if (a <= b)

Ստուգել, արդյոք առաջին արժեքը երկրորդից փոքր կամ հավասար է, թե ոչ

Վարժություն՝

Մուտքում տրված է 2 ամբողջ թիվ։ Տպել այդ թվերից առավելագույնը։

Մուտք

Ելք

5 6

6

Constraints

Time limit: 0.2 seconds

Memory limit: 512 MB

Output limit: 1 MB

To check your solution you need to sign in
Sign in to continue