std::pair Զույգեր

Շատ հաճախ կարիք է լինում միաժամանակ մի քանի արժեքներ իրար հետ պահել։ Օրինակ՝ x և y կոորդինատներ, կամ թվի արժեքը իր սկզբնական ինդեքսի հետ միասին (հատկապես կարող է պետք գալ երբ զանգվածը փոփոխվում է և սկզբնական դիրքերը կարող են չպահպանվել)։
Դա կարելի է շատ հեշտ անել utility գրադարանի pair տիպի միջոցով։
double x = 10.5;
double y = 7.2;
pair <double, double> p{x, y};
cout << p.first << " " << p.second;
pair հայտարարելիս, նշում ենք նրա առաջին և երկրորդ արժեքների տիպերը։ Օրինակ եթե x-ն ունենար int տիպ, ապա մենք կհայտարարեինք pair <int, double> p{x, y}; Pair տիպի արժեք հայտարարելուց հետո իր մեջ պարունակվող արժեքները հասանելի են p.first և p.second -ի միջոցով։ .first-ը վերադարձնում է առաջին արժեքը (մեր դեպքում x-ը), իսկ .second-ը վերադարձնում է երկրորդ արժեքը (մեր դեպքում y-ը)։
Իսկ ձևավոր փակագծերի մեջ տրվում են pair-ի սկզբնական արժեքները։
 
Կարևոր է նշել որ C++-ում ձևավոր փակագծերը տանում են սկզբնական արժեք տալու դեր։ Այսինքն կարող ենք տեսնել այսպիսի կոդեր՝
int a{10};
double pi{3.14};
pair <int, int> p{4, 5};                // .first = 4.    .second = 5
vector <int> v{10, 2, 3, -1, 0, 89};    // [10, 2, 3, -1, 0, 89]
...
Այսինքն ձևավոր փակագծերը C++ լեզվում տանում են ֆունդամենտալ դեր և կարող են օգտագործվել փոփոխականներին սկզբնական արժեքներ տալու համար։
 
Վարժություն՝
Տրված է եռանկյան 3 կետերի կոորդինատները։ Անհրաժեշտ է տպել եռանկյան պարագիծը։
Մուտք
Ելք
3 1 1 2 2 0 5
9.142870463454745
 

Constraints

Time limit: 0.4 seconds

Memory limit: 512 MB

Output limit: 5 MB

To check your solution you need to sign in
Sign in to continue