Չվերթեր

Տրված է չվերթերի հաջորդականություն և չվերթերի վերաբերյալ հարցումներ, պետք է յուրաքանչյուր հարցման պատասխանները գտնել և արտածել։

Չվերթն իրենից ներկայացնում է՝ սկզբնական քաղաք, վերջնական քաղաք, ամիս, օր, ժամ, րոպե։ Հարցումների մի քանի տարբերակներ կան։ Բոլոր հարցումները պարունակում են սկզբնական քաղաք և վերջնական քաղաք զույգերը, բայց բացի դրանից կարող է լինել նաև ամիսը, կամ ամիսը և օրը։ Ամիսները տրված են հետևյալ կերպ․ "JAN", "FEB", "MAR", "APR", "MAY", "JUN", "JUL", "AUG", "SEP", "OCT", "NOV", "DEC”։

Մուտքային տվյալներ

Առաջին տողում տրված են երկու ամբողջ թվեր՝ n չվերթերի քանակը և m հարցումների քանակը։ Հաջորդ n տողերից յուաքանչյուրում տրված են մեկական չվերթի տվյալներ։ Եվս m տողերում տրված են հարցումներ։

Ելքային տվյալներ

Յուրաքանչյուր հարցման համար պետք է արտածել այդ հարցմանը բավարարող չվերթները նույն ձևաչափով, ինչպես տրված են մուտքային տվյալներում և նույն հերթականությամբ։ Եթե հարցմանը բավարարող որևէ չվերթ չկա, պետք է արտածել NO ANY FLIGHT արտահայտությունը։

Օրինակ

մուտք

ելք

5 3
YEREVAN PARIS JAN 28 18:40
YEREVAN PARIS JAN 28 22:25
YEREVAN PARIS FEB 01 18:40
PARIS YEREVAN FEB 02 20:25
YEREVAN ROME JAN 30 06:00
YEREVAN PARIS
YEREVAN PARIS JAN 28
YEREVAN LONDON JAN

YEREVAN PARIS JAN 28 18:40
YEREVAN PARIS JAN 28 22:25
YEREVAN PARIS FEB 01 18:40
YEREVAN PARIS JAN 28 18:40
YEREVAN PARIS JAN 28 22:25
NO ANY FLIGHT

Constraints

Time limit: 0.2 seconds

Memory limit: 512 MB

Output limit: 1 MB

To check your solution you need to sign in
Sign in to continue