*Ցորեն

Միրկոն ու Սլավկոն՝ մեր խնդրի հերոսները, ամեն Սուրբ Զատկին ընդառաջ, ցորեն են աճեցնում: Ցորենի հասկերը, սակայն, աճում են տարբեր արագություններով: Տղաները որոշեցին թերությունն ուղղել հետևյալ խաղի միջոցով.

  • Երբ Միրկոյի քայլն է, նա վերցնում է ամենակարճ բարձրություն ունեցող ցորենի հասկը և երկարեցնում այն այնքան, որ ցորենի բարձրությունը  դառնա իրենից բարձր, ամենափոքր բարձրություն ունեցող ցորենի բարձրությանը հավասար,

  • Իսկ երբ հերթը Սլավկոյինն է, նա վերցնում է ամենաբարձր ցորենի հասկը և կարճեցնում այն այնքան, որ ցորենի բարձրությունը դառնա իրենից կարճ, ամենամեծ բարձրությունը ունեցող ցորենի բարձրությանը հավասար:

  • Խաղը շարունակվում է այնքան ժամանակ, քանի դեռ կա ամենաքիչը 3 տարբեր բարձրություն ունեցող ցորենի հասկ: Երբ չկան ամենաքիչը 3 տարբեր բարձրություն ունեցող ցորենի հասկեր խաղացողը պարտվում է:

Ցորենի հասկերի երկարությունները իմանալով և հաշվի առնելով, այն հանգամանքը, որ Խաղը սկսում է Միրկոն, պարզեք թե ով կհաղթի խաղը, ինչպես նաև խաղից հետո առաջացած ամենացածր և ամենաբարձր ցորենի հասկերի բարձրությունները:

Մուտքային տվյալներ

Առաջին տողում տրված է ցորենի հասկերի N () քանակը:

Երկրորդ տողում տրված են բացատներով առանձնացված N թվեր, ցորենի հասկերի բարձրությունները: Բոլոր հասկերի բարձրությունները դրական ամբողջ թվեր են և չեն գերազանցում -ը:

Ելքային տվյալներ

Արտածման առաջին տողը պետք է պարունակի “Mirko” բառը, եթե հաղթում է Միրկոն և “Slavko” ` հակառակ դեպքում:

Արտածման երկրորդ տողը պետք է պարունակի իրարից բացատանիշով առանձնացված ամենացածր և ամենաբարձր ցորենների հասկերի բարձրությունները խաղի ավարտից հետո:

Մուտք

Ելք

3
3 3 3

Slavko
3 3

7
2 1 3 3 5 4 1

Slavko
2 3

Խնդիրը թարգմանեցին Խաչատուր Դալլաքյանը և Ռոբերտ Քոչարյանը: COCI (Խորվաթական) 2014

Constraints

Time limit: 0.2 seconds

Memory limit: 512 MB

Output limit: 1 MB

To check your solution you need to sign in
Sign in to continue