Բաժանելուց ստացված մնացորդն ու ամբողջ մասը
C++ում հնարավոր է կատարել բաժանման գործողություն և դրա արդյունքում ստացված ամբողջ մասը պահել ուրիշ փոփոխականի մեջ օրինակ այսպես՝
int a = 10;
int b = 5;
int c = a / b;Բայց ի՞նչ անել, եթե մեզ հետաքրքում է բաժանման մնացորդը։ Դա հնարավոր է անել % գործողության միջոցով։
int a = 9;
int b = 4;
int c = a / b; // 2
int d = a % b; // 1Իմիջայլոց, // նշանից հետո այդ տողում գրված ցանկացած բան անտեսվում է ծրագրի կողմից։ Հետևաբար, դուք դա կարող եք կիրառել մեկնաբանություններ գրելու համար։
Վարժություն՝
Մուտքում ունենալով երկու թիվ՝ a և b, տպեք a-ն b-ի բաժանելուց ստացվող ամբողջ մասն ու մնացորդը՝ Whole number: x Fractional part: y։
Մուտք | Ելք |
|---|---|
10 5 | Whole number: 2 Fractional part: 0 |
9 4 | Whole number: 2 Fractional part: 1 |
Constraints
Time limit: 0.2 seconds
Memory limit: 512 MB
Output limit: 1 MB