ASCII աղյուսակը
Մենք արդեն գիտենք որ
char
-ը դա իրականում [0; 256) միջակայքում թիվ է։ Իսկ ի՞նչ տեսք ունեն այդ բոլոր թվերը համակարգչի համար։Այդ բոլոր արժեքներն իրար հետ միասին կազմում են ASCII աղյուսակը։ Այն պարունակում է մեծատառ և փոքրատառ լատինատառ սիմվոլները, 0, 1, 2... 9 թվանշանների սիմվոլները և մի քանի այլ հետաքրքիր սիմվոլ։
Հետաքրքրության համար կաող եք աշխատացնել այս ծրագիրը օրինակ CLion-ում ու տեսնել թե ինչ է տպում ծրագիրը։
#include <iostream>
using namespace std;
int main() {
for (int i=0; i < 256; ++i)
cout << char(i) << '\t' << i << endl;
return 0;
}
Վարժություն՝
Մուտքում ունենալով
s
տող, անհրաժեշտ է ստանալ res
տող, որը լինի s
-ի մեծատառ տարբերակը և տպել այն։Մուտք | Ելք |
weLcome10! | WELCOME10! |
Constraints
Time limit: 0.2 seconds
Memory limit: 512 MB
Output limit: 1 MB