Հատուկ սիմվոլներ

Եթե մենք ունենք string a, օրինակ` string a = "hello" մենք սկսւմ ենք string-ը " սիմվոլով և ավարտում այն նույնպես " սիմվոլով։ Բայց ինչ եթե կարիք կա string-ի մեջ ունենալ " սիմվոլ։ Օրինակ՝ He said "yes".։ Եթե մենք հայտարարենք սա որպես փոփոխական կամ փորձենք տպել, ապա կկանգնենք խնդրի առաջ - string s = "He said "yes"" C++ը սա չի հասկանա։
Այսպիսով, որպեսզի կարողանանք օգտագործել " նշանը տողի մեջ, կարելի է օգտագործել \ նշանը և հայտարարել s-ն այսպես - string s = "He said \"yes\""։ \ նշանը հուշում է C++ին որ նա անտեսի հաջորդ սիմվոլի նշանակությունը և օգտագործի այն string-ի մեջ ինչպիսին որ կա։
Բայց հիմա հարց է առաջանում, եթե \ նշանը հուշում է, որ հաջորդ նշանն օգտագործվի ինչպես որ կա և միևնույն ժամանակ այն չի տպվում, ապա ինչպե՞ս կարելի է տպել \ սիմվոլը:
Քանի որ \ հուշում է, որ հաջորդ սիմվոլը օգտագործվի որպես string-ի մաս, ապա կարելի է անտեսենլ հենց իրեն կրկնակի \\ օգտագործելով։ Այսպիսով՝ առաջինը կհուշի, որ երկրորդն օգտագործվի որպես string-ի մաս։
 
Որոշ հատուկ սիմվոլների աղյուսակը՝
\" մեկ հատ "-ի նշան
\\ մեկ հատ \-ի նշան
\n նոր տողի անցում (enter կամ endl-ին փոխարինող)
\t tab-ի նշան
 
Վարժություն՝
Մուտքում ստանալով մի տողում գրված string, ելքում տպեք բոլոր տառերը միմյանցից tab-ով բաժանված։
Մուտք՝
hello world

Ելք՝
h    e    l    l    o         w    o    r    l    d
 

Constraints

Time limit: 0.2 seconds

Memory limit: 512 MB

Output limit: 1 MB

To check your solution you need to sign in
Sign in to continue