Մեծ զանգվածներ
int numbers[10]
հրամանը հայտարարում է 10 ամբողջ թվից կազմված զանգված (array)։ Նույն կերպ double numbers[10]
-ը հայտարարում է 10 իրական թվից կազմված զանգված։ Ու բնականաբար՝ long long numbers[10]
-ը հայտարարում է 10 մեծ ամբողջ թվերից կազմված զանգված։Քանի որ զանգվածներն ունեն նույն տիպը և սովորաբար օգտագործվում են նկարագրելու համար նույն բանը, շատ հարմար է զանգվածների հետ աշխատել
for
կամ while
ցիկլերի միջոցով։Օրինակ եթե կարիք կա ներմուծելու 50 հատ ամբողջ թիվ, իսկ հետո տպել դրանք, կարող ենք անել դա
for
ցիկլի միջոցով՝#include <iostream>
using namespace std;
int main() {
int numbers[50];
// i stands for index
for (int i=0; i < 50; i++)
cin >> numbers[i];
for (int i=0; i < 50; i++)
cout << numbers[i] << endl;
return 0;
}
Վարժություն՝
Ունենալով շատ տարբեր շրջանագծերի շառավիղներ անհրաժեշտ է հաշվել շրջանագծերի երկարությունները։
Հայտարարեք 1005 երկարությամբ զանգված (որպեսզի բոլոր թվերը իր մեջ տեղավորի)։
Մուտքում տրված է մի
n
թիվ (1 ≤ n ≤ 1000), որին հաջորդում են n
հատ թիվ՝ շրջանագծերի շառավիղները։ Անհրաժեշտ է radiuses
զանգվածում (որն ունի 1000 չափ) պահել այդ շառավիղները և պահել երկրորդ զանգված՝ lengths
որի մեջ պահել շրջանագծերի երկարությունները։ Եվ վերջում ելքում տպել n
հատ արժեք՝ lengths
զանգվածի պարունակությունը։Մուտք | Ելք |
3
1 10 3 | 6.283185307179586
62.83185307179586
18.84955592153876 |
Constraints
Time limit: 0.2 seconds
Memory limit: 512 MB
Output limit: 1 MB