Երկրաչափական պատկերների սորտավորման խնդիրը

Կոորդինատային հարթությունում տրված են երեք տեսակի երկրաչափական պատկերներ՝ ուղղանկյուններ, շրջաններ և եռանկյուններ։ Հարկավոր է դրանք սորտավորել ըստ մակերեսների չնվազման կարգի, այսինքն, փոքրից մեծ և արտածել նույն ձևաչափով, ինչպես որ նրանք տրված են։
Մուտքային տվյալներ
Առաջին տողում տրված է երկրաչափական պատկերների n (1 ≤ n ≤ 100000) քանակը։ Հաջորդ n տողերից յուրաքանչյուրում տրված են տվյալներ երկրաչափական մեկ պատկերի վերաբերյալ։ Սկզբում մեկ սիմվոլով տրված է պատկերի տիպը՝ R, C կամ T: R-ը նշանակում է, որ նկարագրվում է ուղղանկյուն, հաջորդիվ տրում են 4 ամբողջ թվեր՝ ուղղանկյան ձախ ներքևի և աջ վերևի գագաթների կոորդինատները։ C նշանակում է, որ նկարագրվում է շրջան, նույն տողում տրվում են երեք ամբողջ թվեր՝ շրաջնի կենտրոնի x, y կոորդինատները և շառավիղը։ T նշանակում է եռանկյուն, այս դեպքում տրվում են 6 ամբողջ թվեր՝ եռանկյան երեք գագաթների x, y կոորդինատները։
Ելքային տվյալներ
Պետք է արտածել տրված երկրաչափական պատկերները նրանց մակերեսների չնվազման կարգով՝ նույն ձևաչափով, ինչպես որ նրանք նկարագրված են մուտքային տվյալներում։ Եթե երկու պատկեր հավասար մակերես ունեն, նախ պետք է տպել այն, որը մուտքային ցուցակում առավել շուտ է հանդիպում։
Օրինակ
մուտք
ելք
5 T 3 4 10 23 7 17 R 1 3 3 5 C 1 -4 2 C -2 -1 3 R -3 -2 2 1
R 1 3 3 5 T 3 4 10 23 7 17 C 1 -4 2 R -3 -2 2 1 C -2 -1 3

Constraints

Time limit: 0.2 seconds

Memory limit: 512 MB

Output limit: 2 MB

To check your solution you need to sign in
Sign in to continue