gcd() - Երկու թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը
numeric
գրադարանը պարունակում է բազմաթիվ պետքական օգնող ֆունկցիաներ։ Դրանցից մեկը երկու թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարար հաշվող ֆունկցիան է։ Ամենամեծ ընդհանուր բաժանարարը դա այն հնարավոր ամենամեծ թիվն է, որի վրա երկու թիվն էլ բաժանվում են։ Օրինակ
6
-ի և 9
-ի ամենամեծ ընդհանուր բաժանարարը 3
-ն է։ Բայց օրինակ 7
-ի և 9
-ինը 1
-ն է։Ամենամեծ ընդհանուր բաժանարարը C++ում հնարավոր է հաշվել
gcd
ֆունկցիայի միջոցով։ Հաշվի առեք, որ այս ֆունկցիան հասանելի է C++17ի և ավելի նոր տարբերակների համար (C++20, C++23)։#include <iostream>
#include <numeric>
using namespace std;
int main() {
int a = 6;
int b = 9;
int res = gcd(a, b);
cout << res << endl;
cout << gcd(7, 9) << endl;
cout << gcd(6, 12) << endl;
return 0;
}
Ծրագիրը կտպի՝
3
1
6
Վարժություն՝
Մուտքում ունենալով երկու բնական թիվ () անհրաժեշտ է գտնել դրանց ամենամեծ ընդհանուր բաժանարարը։
Մուտք | Ելք |
6 9 | 3 |
Constraints
Time limit: 0.2 seconds
Memory limit: 512 MB
Output limit: 1 MB