Ֆորմուլա 1
Ֆուրմուլա 1 մրցաշարն անց է կացվում փուլերով։ Յուրաքանչյուր փուլում լավագույն 10 մարզիկները ստանում են միավորներ կախված իրենց գրաված տեղից։ Այդ միավորների գումարների հիման վրա որոշվում են մրցաշրջանի հաղթողները։
Հետևյալ աղյուսակում ցույց է տրված, թե առաջին 10 տեղեր գրաված մրցարշավորդները որքան միավոր են ստանում յուրաքանչյուր փուլում։
տեղ | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 |
միավոր | 25 | 18 | 15 | 12 | 10 | 8 | 6 | 4 | 2 | 1 |
Տրված է n (1 ≤ n ≤ 10) անցկացված մրցույթների քանակը։ Ապա տրված են յուրաքանչյուր մրցույթում 10 լավագույն մրցարշավորդների անուն ազգանունները։ Յուրաքանչյուր մրցույթի 10 լավագույն մարզիկների անուն ազգանուններին հաջորդում է մեկ դատարկ տող։
Հարկավոր է տպել n մրցույթներից հետո մրցաշարային աղյուսակը միավորների նվազման հերթականությամբ։ Նախ պետք է տպել գրաված տեղը, հետո անունը, ազգանունը և միավորը։ Եթե երկու հոգի հավասար միավոր ունեն, պետք է նրանց անուն ազգանուններն արտածել ըստ ազգանունների բառարանային կարգի։ Տե՛ս օրինակը։
Օրինակ
մուտք | ելք |
---|---|
2 | 1 Charles Leclerc 43 |
Constraints
Time limit: 0.2 seconds
Memory limit: 512 MB
Output limit: 1 MB