Խմբակներ
Առարկայական օլիմպիադաներին նախապատրաստվելու համար դպրոցում գործում են մաթեմատիկիայի, ֆիզիկայի, ինֆորմատիկայի օլիմպիական խմբակներ։ Կան աշակերտներ, որ հաճախում են երկու խմբակի, կան երեխաներ, որ հաճախում են անգամ երեք խմբակի պարապմունքների։
Տրված են խմբակներից յուրաքանչյուրում աշակերտների ցուցակները։ Հարկավոր է գտնել և արտածել այն աշակերտների տվյալները, ովքեր հաճախում են բոլոր երեք խմբակների պարապմունքներին։
Մուտքային տվյալներ
Առաջին տողում տրված են մաթեմատիկայի խմբակ հաճախող աշակերտների քանակը, ապա նրանց ցուցակը, ֆիզիկայի խմբակ հաճախող աշակերտների քանակը, ապա ցուցակը, և ինֆորմատիկայի խմբակ հաճախող աշակերտների քանակը և նրանց ցուցակը։ Ցուցակներում տրված են աշակերտների ազգանուն անունները, յուրաքանչյուրն առանձին տողում։ Խմբակներից յուրաքանչյուրում հաճախում են առնվազն մեկ և առավելագույնը 200 աշակերտներ։
Ելքային տվյալներ
Պետք է առաջին տողում արտածել բոլոր երեք խմբակների պարապմունքներին մասնակցող աշակերտների քանակը։ Ապա, հաջորդ տողերում պետք է արտածել այդ աշակերտների անուն ազգանունները։ Ազգանուն Անունները պետք է արտածել բառարանային կարգով, նախ ըստ ազգանունների, ապա ըստ անունների։ Ենթադրել, որ դպրոցում նույն ազգանուն անունով երկու աշակերտ չկա։
Օրինակ
մուտք | ելք |
5
Abelyan Areg
Badalyan Gor
Darbinyan David
Zakaryan Zorik
Hakobyan Hayk
4
Sargsyan Sona
Darbinyan David
Badalyan Gor
Abovyan Abel
3
Darbinyan Ara
Badalyan Gor
Darbinyan David | 2
Badalyan Gor
Darbinyan David |
ㅤ | ㅤ |
Constraints
Time limit: 0.2 seconds
Memory limit: 512 MB
Output limit: 1 MB