Երկու ցուցակների ձուլում

Դպրոցում կրկին ցանկանում են օլիմպիադա անցկացնել։ Դրա համար հայտարարություն է արվել, որպեսզի բոլոր ցանկացողները գրանցվեն մրցույթին մասնակցելու համար։ Բայց այնպես է ստացվել, որ երկու ցուցակ է կազմվել, աշակերտների մի մասը գրանցում արել է էլեկտրոնային եղանակով՝ դպրոցի կայքի միջոցով, մի մասն էլ գրանցվել է դասղեկի միջոցով։ Ընդ որում որոշ աշակերտներ երկու եղանակով էլ գրանցվել են։

Ցուցակներում գրված են աշակերտների ազգանունները, անունները և դասարանը։ Երկու ցուցակներն էլ սորտավորել են նախ ըստ ազգանունների բառարանային կարգով, ապա ըստ անունների։ Դա հեշտությամբ արել են Excel-ի միջոցով։ Բայց հիմա պետք է ձեր օգնությունը ցուցակները ձուլելու համար։ Ընդ որում, եթե աշակերտի ազգանուն անունը երկու ցուցակում էլ հանդիպում է, պետք է պահել միայն մեկը։ Դպրոցի որևէ դասարանում նույն անուն ազգանունով աշակերտներ չկան, բայց կարող են լինել նույն անուն ազգանունով տարբեր դասարաններում սովորող աշակերտներ։

Մուտքային տվյալներ

Առաջին տողում տրված է առաջին ցուցակում գրանցված աշակերտների n քանակը։ Հաջորդ n տողերից յուրաքանչյուրում տրված է հերթական աշակերտի ազգանունը, անունը, դասարանը։ Հաջորդ տողում տրված է երկրորդ ցուցակում գրանված աշակերտների m քանակը։ Դրան հաջորդող m տողերից յուրաքանչյուրում տրված է ազգանուն, անուն և դասարան։ Ցուցակները դասավորված են բառարանային կարգով։ Դասարանը 1-ից 12 սահմաններին պատկանող ամբողջ թիվ է։ n-ը և m-ը չեն գերազանցում 100-ը։

Ելքային տվյալներ

Ելքում պետք է արտածել աշակերտների ցուցակը բառարանային կարգով, այսինքն սկզբում ըստ ազգանունների, եթե նույն ազգանունն ունեն, ըստ անունների, երկու ցուցակներում հանդիպող նույն ազգանուն անունները, եթե դասարանն էլ է նույնը, տպելով մեկ անգամ։ Եթե նույն անուն ազգանունով տարբեր դասարաններում սովորող երկու աշակերտ կա, սկզբում պետք է տեղադրել նրա տվյալները, ով ավելի ցածր դասարանում է սովորում։

Օրինակ

մուտք

ելք

3
Abovyan Abel 7
Badalyan Babken 10
Grigoryan Gevorg 12
3
Abovyan Khachik 9
Badalyan Babken 10
Grigoryan Gevorg 9

Abovyan Abel 7
Abovyan Khachik 9
Badalyan Babken 10
Grigoyran Gevorg 9
Grigoryan Gevorg 12

Գեղեցիկ և հասկանալի ծրագիր կստացվի, եթե աշակերտների տվյալները պահեք struct-ների զանգվածում, և այդ struct-ների համար սահմանեք operator< և operator== ֆունկցիաներ։

Constraints

Time limit: 0.2 seconds

Memory limit: 512 MB

Output limit: 1 MB

To check your solution you need to sign in
Sign in to continue