Որոշ խնդիրներ հնարավոր է լուծել առանց sort, բայց դա օգտագործելով կյանքը շատ է հեշտանում։
Տրված են երեք ոչզրոյական տարբեր թվանշաններ։ Հարկավոր է գտնել միայն այդ թվանշաններից կազմված այն ամենափոքր թիվը, որը բաժանվում է 3-ի վրա առանց մնացորդի։
Մուտք
Մուտքի միակ տողում տրված են, մեկական բացատով իրարից անջատված, 3 տարբեր ոչզրոյական թվանշաններ։
Ելք
Ելքում պետք է արտածել մեկ թիվ՝ մուտքում տրված թվանշաններից կազմված 3-ի վրա բաժանվող փոքրագույն թիվը։ Միևնույն թվանշանը կարելի է մի քանի անգամ օգտագործել։