struct-ները հարմար է կիրառել երկրաչափական պատկերներին վերաբերող խնդիրներում։ Դրանք struct-ների միջոցով ներկյացնելու դեպքում ծրագիրը դառնում է ավելի ընթեռնելի, իսկ գործողությունները ֆունկցիաների միջոցով իրականացնելու դեպքում ծրագիրը գրելը դառնում է նաև ավելի հարմար։ Այդ ֆունկցիաները հետագայում կարել է կիրառել նաև այլ ծրագրերում։
Խնդիրներում ուղղանկյունները, որպես կանոն, տրված են լինում կամ կոորդինատային հարթությունում երկու հանդիպակած գագաթների կոորդինատներով, կամ մի գագաթի կոորդինատներով, լայնությամբ և երկարությամբ։
Այս խնդրում տրված են երեք ուղղանկյուններ։ Հայտնի է, որ առաջին և երկրորդ ուղղանկյունները չեն հատվում։ Հարկավոր է հաշվել երրորդ ուղղանկյան հետ նրանց հատման ընդհանուր մակերեսը։
Մուտքային տվյալներ
Ուղղանկյունները նկարագրվում են ներքևի ձախ գագաթի x1, y1 կոորդինատներով և վերևի աջ գագաթի x2, y2 կոորդինատներով (x2 > x1, y2 > y1): Տրված է երեք տող, յուրաքանչյուրում չորս ամբողջ թիվ։ Յուրաքանչյուր տող պարունակում է մեկ ուղղանկյան x1, y1, x2, y2 կոորդինատները։ Բոլոր թվերը ամբողջ են և բացարձակ արժեքով չեն գերազանցում 1000-ը։
Ելքային տվյալներ
Պետք է արտածել մեկ թիվ՝ առաջին և երրրորդ, երկրորդ և երրորդ ուղղանկյունների հատումների մակերեսների գումարը։
Օրինակ
մուտք
ելք
1 1 3 7
7 2 12 5
2 1 10 3
5
ㅤ
ㅤ
Խորհուրդ է տրվում ուղղանկյունների համար struct սահմանել, մուտքային տվյալները պահել սահմանված տիպի երեք փոփոխականներում, գրել ֆունկցիա, որը հաշվում է երկու ուղղանկյունների հատման մաեկերսը, և կիրառել այն առաջին և երկրորդ, ապա առաջին և երրորդ ուղղանկյունների վրա։