Armenian SPOJ

Ծիրան

APRICOT - Ծիրան

Այգեգործ Ծատուրն այս տարի ծիրանի առատ բերք է ստացել։ Նա ցանկանում է բերքը տեղափոխել մայրաքաղաք, որպեսզի հասցնի այն շուկա և պահածոների գործարաններ։ Դրա համար նրան պետք են բեռնատարներ։ Ծատուրը գտել է բեռնափոխադրման երկու կազմակերպություն։ Առաջին կազմակերպությունը առաջարկում է մեքենաներ, որոնցից յուրաքանչյուրում տեղավորվում է  հատ ծիրանի արկղ, և տեղափոխումն իրականացնող մեկ մեքենայի համար պետք է վճարել  դրամ (անկախ մեքենայում արկղերի քանակից)։ Երկրորդ կազմակերպության մեկ մեքենայի մեջ տեղավորվում է  արկղ ծիրան, և պետք է վճարել  դրամ։ Ծատուրը ցանկանում է տեղափոխել n արկղ ծիրան։ Գրեք ծրագիր պարզելու համար, թե Ծատուրը առնվազն որքան գումար պետք է վճարի ծիրանը այգուց մայրաքաղաք տեղափոխելու համար։

Մուտքային տվյալներ

Մուտքի առաջին և միակ տողում տրված են n բնական թվերը ():

Ելքային տվյալներ

Պետք է արտածել մեկ թիվ՝ ծիրանը տեղափոխելու համար մինիմալ անհրաժեշտ գումարը։

Օրինակ

Մուտք
Ելք
10 3 7 6 4
8
10 3 7 4 8
22

Բացատրություն

Առաջին օրինակում անհրաժեշտ է օգտվել երկրորդ կազմակերպությունից՝ վերցնելով 2 բեռնատար և ծախսելով 2 · 4 = 8 դրամ։ Երկրորդ օրինակում հարկավոր է վերցնել 2 բեռնատար առաջին կազմակերպությունից և 1 բեռնատար երկրորդ կազմակերպությունից՝ ծախսելով ընդհանուր 2 · 7 + 1 · 8 = 22 դրամ։
 
Աղբյուրը՝ Դպրոցական 2022

Constraints

Time limit: 0.2 seconds

Memory limit: 512 MB

Output limit: 1 MB

To check your solution you need to sign in
Sign in to continue