Լողորդ Վահեն

LOGH - Լողորդ Վահեն

Վահեն սիրում է մրցույթից առաջ զբաղվել լողով։ Նա գտնում է, որ օլիմպիադաներին պատրաստվելուն զուգահեռ պետք է նաև ֆիզիկական ծանրաբեռնվածություն։ Լողը օգնում է նրան լուրջ հաջողություններ գրանցել օլիմպիական ծրագրավորման ասպարեզում։ Հերթական անգամ լողավազանում նա այնքան տարվեց լողով, որ քիչ էր մնում մոռանար մրցույթի մասին։ Ընկերները նրան կանչեցին, և Վահեն, շուրջը նայելով, գտավ լողավազանից դուրս գալու ամենակարճ ուղին։
Լողավազանը ուղղանկյունաձև տեսք ունի։ Կարող ենք համարել, որ ուղղանկյան ներքևի ձախ անկյունը գտնվում է կոորդինատային հարթության (0,0) կետում, իսկ աջ վերևի անկյունը՝ (a, b) կետում։ Վահեն գտնվում է լողավազանի ներսում՝ (x, y) կետում։ Հարկավոր է հաշվել, թե լողավազանի եզրերից որևէ մեկին հասնելու համար առնվազն որքան է պետք իրեն լողալ։

Մուտքային տվյալներ

Առաջին տողում տրված են երկու դրական ամբողջ a և b (0 < a, b ≤ 1000) թվեր: Երկրորդ տողում տրված են Վահեի x, y (0 < x < a, 0 < y < b) կոորդինատները, որոնք նույնպես ամբողջ թվեր են։

Ելքային տվյալներ

Արտածել մեկ ամբողջ թիվ՝ Վահեի գտնվելու տեղից մինչև լողավազանի եզրագիծը մինիմալ հեռավորությունը։

Օրինակներ

Մուտք
10 12
1 2
Ելք
1

Մուտք
10 12
7 8
Ելք
3
Աղբյուրը. Դպրոցական 2021

Constraints

Time limit: 0.2 seconds

Memory limit: 512 MB

Output limit: 1 MB

To check your solution you need to sign in