-ի կախարդական աշխարհը վերջերս անցել է 2D prefix sum (2D պրեֆիքս գումարներ) մատրիցների կիրառմանը՝ տեղեկատվությունը պահպանելու համար։ Այս նորույթը թույլ է տալիս աշխատել ավելի արագ և խնայել շատ ժամանակ։ Բայց հաճախ պատահում է, որ նրանք կորցնում են սկզբնական մատրիցը և չեն կարողանում վերականգնել այն։ Ձեր խնդիրը հենց դա է․ Ունենալով 2D պրեֆիքսային գումարներով մատրիցը, վերականգնեք նախնական 2D մատրիցը։
Մուտք
Մուտքի առաջին տողում տրված են երկու ամբողջ թվեր՝ մատրիցի տողերի քանակը r և սյուների քանակը c (1 ≤ r, c ≤ 1000)։
Հաջորդ r տողերից յուրաքանչյուրում տրված են c ամբողջ թվեր, որոնք ցույց են տալիս 2D պրեֆիքսային գումարների մատրիցի տարրերը ()։
Ելք
Ծրագիրը պետք է տպի r տող, որոնցից յուրաքանչյուրը պետք է պարունակի c ամբողջ թիվ՝ վերականգնված նախնական մատրիցի տարրերը։