Տրված է a զանգվածը, որը բաղկացած է n ամբողջ թվերից։ Ձեզ խնդրում են պատասխանել q հարցումների։ Բոլոր հարցումները հետևյալ տեսքն ունեն․ «Ո՞րն է a զանգվածի [l; r] միջակայքում գտնվող տարրերի գումարը» (երկու եզրերն էլ ներառյալ են, իսկ համարակալումը սկսվում է 0-ից)։
Մուտք
Մուտքի առաջին տողում տրված է n ամբողջ թիվը - զանգվածի տարրերի քանակը (1 ≤ n ≤ 1000)։ Հաջորդ տողում տրված են զանգվածի տարրերը ներկայացնող n ամբողջ թվեր, որոնք բաժանված են բացատներով ։
Հաջորդ տողում տրված է q ամբողջ թիվը - հարցումների քանակը (1 ≤ q ≤ 1000)։ Հաջորդ q տողերից յուրաքանչյուրը պարունակում է հարցումը ։
Ելք
Ծրագիրը պետք է տպի q տող, որտեղ յուրաքանչյուր տողում պետք է լինի a զանգվածի միջակայքում գտնվող տարրերի գումարը (երկու եզրերն էլ ներառյալ)։