Թվային ժամացույց

Դուք ունեք թվային ժամացույց, որը որոշ հատվածներ լուսավորելով ցուցադրում է օրվա ժամանակը։ Յուրաքանչյուր թվանշան ցուցադրվում է մի քանի լուսավորված և չլուսավորված հատվածներով։ Օրինակ, 0 թիվը լուսավորում է բոլոր եզրային հատվածները՝ թողնելով միջին հատվածը չլուսավորված։ Իսկ 8 թիվը լուսավորում է բոլոր առկա հատվածները։ 1 թիվը լուսավորում է միայն աջ եզրային հատվածները՝ մնացածը թողնելով չլուսավորված:

15680091.jpg

Դուք գիտեք ընթացիկ ժամը և րոպեն (hh:mm) ձևաչափով։ Ձեզ հետաքրքրում է, որքան ժամանակ հետո ձեր ժամացույցը կունենա ճիշտ k լուսավորված հատված (բացառությամբ միջին կետերի՝ :)։ Եթե պարզվի, որ նման դասավորություն երբեք չի լինելու, այսինքն՝ ժամացույցի վրա երբեք չի ստացվի k լուսավորված հատված տեսնել, ապա պետք է տպեք Impossible:

Մուտք

Մուտքի առաջին տողում տրված է ժամանակը (hh:mm) ֆորմատով։ Հաջորդ տողում տրված է k ամբողջ թիվը (5 ≤ k ≤ 30):

Ելք

Պետք է արտածել այն ամենամոտիկ ժամը և րոպեն, երբ ժամացույցը կունենա k լուսավորված հատված։

Օրինակներ

Մուտք

Ելք

11:11
11

11:12

08:03
23

08:04

10:30
29

Impossible

Constraints

Time limit: 2 seconds

Memory limit: 512 MB

Output limit: 1 MB

To check your solution you need to sign in
Sign in to continue